Ապրիլի 1-ից Վրաստանում արգելված է ցանկացած հաստության պլաստիկ տոպրակների արտադրությունը, ներկրումը և վաճառքը:

Կանոնների խախտման համար ձեռնարկատերը կտուգանվի 500 լարիով, իսկ ապրանքը կառգրավվի:

Տոպրակների արտադրողներին կվերահսկի բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարութան շրջակա միջավայրի պահպանության վերահսկման բաժինը: Ներմուծման վերահսկողությունը կիրականացվի ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունը: Տեղական իրացնողներին կստուգեն տեղական ինքնակառավարման մարմինները: