«Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնության» ֆեյսբուքյան էջում հիմնադիր Հայկ Բաբայանը գրում է․

«Նախ շնորհակալություն ենք հայտնում ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ տիկին Աննա Կոստանյանին կառուցողական և ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման համար։ Իսկ ամենալավ գործնական նորություններից մեկը, որ կարող ենք հայտնել հետևյալն է․

Մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարեցինք տիկին Կոստանյանին, որ արդեն պատրաստ ենք կառավարել, ազգայնացնել, զարգացնել և վերաիմաստավորել Հայֆիլմը հնարավոր բոլոր դետալներով և իմաստներով։ Նախաձեռնությունը իր ծրագրերը փոխանցել է պատգամավորին։

Նախաձեռնություն - Ազգային ժողով - Կառավարություն եռամիասնական ճիշտ համագործակցությամբ մենք կարող ենք փոքր քայլերով հասնենք առավելագույնին։ Ավելի մանրամասն կտեղեկացնենք մեր գործողություններին զուգահեռաբար։ Հայֆիլմը ազգային արժեք է»։