Մարսելի Բուզինե դղյակում բացվում է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված առաջին ցուցահանդեսը Ֆրանսիայում:

«Անհայտ Ազնավուրը» ցուցահանդեսում ներկայացվելու են շանսոնյեի երիտասարդ տարիների արխիվային լուսանկարները և նրա անձնական իրերը: Լուսանկարներից մեկի վրա Ազնավուրն անվաչմուշկներով է: Ինչպես պատմել է շանսոնյեի որդին, Միշա Ազնավուրը, պատերազմի տարիներին անվաչմուշկները թույլ էին տալիս Ազնավուրին արագ և աննկատ տեղաշարժվել քաղաքով պարետային ժամի պայմաններում և օգնել փախստականներին:

«Մի անգամ Ազնավուրն այցելել էր Բուզինեում բացված Ժան Փոլ Բելմոնդոյին նվիրված ցուցահանդեսը: Այն ժամանակ նա կատակել է.

«Ինչո՞ւ ինձ էլ առանձին ցուցահանդես չնվիրել»:

Այս ցուցադրությունը բացահայտում է Ազնավուրին, որին մենք չգիտենք»,- ասել է ցուցահանդեսի ղեկավար Վալերի Ֆեդելը ֆրանսիական 20minutes.fr-ին, հայտնում է Rusarminfo-ն: