ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Gilead Sciences ընկերության հետ ստորագրված հուշագիրը հնարավորություն կտա մեր երկրում հասանելի դարձնել հեպատիտ Ց-ի բուժման դեղերը և մենք դրա շնորհիվ սկսելու ենք վիրուսային հեպատիտների դեմ պայքարի ազգային ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է տարեկան առնվազն 1000 պացիենտի համար ապահովել հակավիրուսային դեղորայքային բուժում պետական պատվերի շրջանակներում` մի քանի տարվա ընթացքում հասնելով հեպատիտ Ց-ի վերացմանը մեր երկրում»: