Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայրենակից, ապրիլյան քառօրյա պատերազմն ունի երկու գլխավոր պահանջ. առաջին, հետաքննել և բացահայտել պատերազմի նախօրյակին ու նրա ընթացքում ՀՀ բարձրագույն քաղաքական ու ռազմական ղեկավարության կողմից թույլ տված սխալների հետևանքով բանակի կրած ծանր կորուստների խորքային պատճառները, նրա կողմից որոշումներ կայացնելու անկարողության դրդապատճառները: Ունեզրկել բանակի կողոպուտի հաշվին հարստացած բարձր զինվորական սպայական կազմի գլխավոր դեմքերին, ենթարկել շոշափելի պատասխանատվության: Երկրորդ, գիտակցել արդյունաբերական Հայաստանի անփոխարինելի դերը երկրի պաշտպանության կազմակերպման գործում և, ի վերջո, ձեռնամուխ լինել գիտարդյունաբերական համալիրով «քարի արդյունաբերության» Հայաստան ստեղծելու գործին»: