68 տարեկանում կյանքից հեռացել է ՌԴ ժողովրդական արտիստ, հայտնի ռուս դերասան Ալեքսեյ Բուլդակովը, փոխանցում է ТАСС-ը: Մահը վրա է հասել արյունատար անոթի պատից թրոմբի պոկման հետևանքով:

Բուլդակովը շատերի հիշողության մեջ մնացել է «Ազգային որսի առանձնահատկությունները» ֆիլմից, որտեղ մարմնավորում էր գեներալ Իվոլգինի կերպարը: