Ապրիլի 8-ին ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի, համապատասխան որոշումն ընդգրկված է կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգում:

Արտահերթի օրակարգում է ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկումը:

Օրակարգում են նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը: