Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում: Այս մասին այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ կատակով ավելացնելով. «Թու-թու-թու»:

Նախարարը նշել է, որ մայիս-ապրիլին տեղումների քանակը ավելի է լինելու, հունիսին՝ նորմայի սահմաններում:

«Սևանա լճի մակարդակը 45 սմ մոտավորապես կբարձրանա ջրառից առաջ», - աել է Ֆելիքս Ցոլակյանը:

Ինչ վերաբերում է Արփի ջրամբարին, նախարարն ասել է, որ այստեղ խնդիր ունեն՝ կապված պատվարի հետ և այլն:

ԱԻ նախարարը նշել է, որ 2018թ-ի համեմատ այս տարին ավելի նպաստավոր է, որոշ շրջաններում ձյան շերտը հասնում է 70-100 սմ և ուշ հալվելու դեպքում լցվելու են ջրամբարներ.

«Այն ջրամբարները, որոնք օգտագործվում են ոռոգման նպատակներով, լցված կլինեն 80-90 տոկոս»: