Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում զինյալները հարձակվել են Save the Children միջազգային կազմակերպության շենքի վրա: Այդ մասին հայտնել է Նանգարհարի նահանգի նահանգապետի մամուլի քարտուղարը:

Ստացվող տեղեկատվության համաձայն՝ ծայրահեղականները նախ գործի են դրել պայթանյութը, որը տեղադրված էր ավտոմեքենայում: Հաղորդվում է պայթյունի հետևանքով 11 տուժածների մասին:

Ներկայում համալիրի մոտ շարունակվում է փոխհրաձգությունը զինյալների ու անվտանգության տեղական ուժերի միջև: