Գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։

Վերջինս ուղղված է Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում ագրոպարենային ոլորտում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրականացվող զարգացման ծրագրերի վարկավորմանը։

Ծրագրի պայմաններն են՝

• 5 % տոկոսադրույք,
• գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3 %,
• սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակա-վայրերի տնտեսավարողներին՝ 0 %,
• վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,
• վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,
• մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս։

Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահմանվում։

Գործընթաց․

Վարկից օգտվելու համար գյուղացիական տնտեսությունը պետք է դիմի ֆինանսական կառույցին։ Վերջինիս կողմից ուղղարկված հայտերի հիման վրա ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպվում է տնտեսավարողների հավաստագրման գործընթաց։ Հավաստագիր ստանալուց հետո տնտեսավարող սուբյեկտը դիմում է ծրագրի մասնակից ներքոնշյալ ֆինանսական կառույցներին.

- «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ,
- «Կոնվերս բանկ» ՓԲԸ,
- «Քարդ ագրոկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ,
- «Ֆարմ կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ,
- «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ,
- «Հայաստանի զարգացման եվ ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ, «Անիվ» ՈՒՎԿ ՓԲԸ,
- «Ագրոլիզինգ» ԼՎԿ ՍՊԸ։

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել minagro.am պաշտոնական կայք էջ, դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության պլանավորման և զարգացման վարչություն, հեռ.՝ (011) 56-12-35, (011) 52-52-32 կամ զանգահարել թեժ գիծ 055 541968:

ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիր․

Նշված ծրագրի շրջանակներում գյուղատնտեսությունում տնտեսավարողները հնարավորություն ունեն ձեռք բերելու գյուղատնտեսական տեխնիկա։

Ծրագրի պայմաններն են՝

• 20% կանխավճար,
• լիզինգի տարեկան 2 % տոկոսադրույք,
• ձեռք բերվող տեխնիկաների արժեքների հանրագումարը 1 տնտեսավարողին՝ 200 մլն դրամ,
• մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան 6 ամիս,
• մարման ժամկետը՝

- կոմբայնների համար` 10 տարի,
- տրակտորների համար` 6 տարի,
- հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3 – 6 տարի,
- այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի:

Ընդ որում տրակտորներ և այլ գյուղտեխնիկա միևնույն շահառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի:

Գործընթաց․

Գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրի մասնակից ներքոնշյալ ֆինանսական կառույցներին.
- «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ
- «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ
- «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ
- «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ» ԱԿ

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել minagro.am պաշտոնական կայք էջ, դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության պլանավորման և զարգացման վարչություն, հեռ.՝ (011) 56-12-35, (011) 52-52-32 կամ զանգահարել թեժ գիծ 055 541968

Գյուղական համայնքներում փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերանորոգման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագիր․

Ծրագրի շրջանակներում առաջարկվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի և դրանց տեխնոլոգիական ապահովման 2 տարբերակ.

1. թեթև կոնստրուկցիայով անասնաշենք,
2. անկապ բոքսային պահվածքով այլ տիպի անասնաշենք:

Կառուցման համար առաջարկվում է 3 մոդել՝

ա. 1-ին մոդել՝ 130-150 մ2 արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով շուրջ 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն ՀՀ դրամ։
բ. 2-րդ մոդել՝ 300-320 մ2 արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով շուրջ 20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն ՀՀ դրամ։
գ. 3-րդ մոդել՝ 450-500 մ2 արտադրական տարածքով՝ անկապ պահվածքով շուրջ 40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն ՀՀ դրամ։

Ծրագրի պայմաններն են՝

• կատարված ծախսերի փոխհատուցում՝ 50%,
• զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին՝ 70%։

Ծրագիրը կարող է իրականացվել ինչպես կապալառու կազմակերպության միջոցով, այնպես էլ առանց կապալառու կազմակերպության։

Գործընթաց․

Ծրագրից օգտվելու համար տնտեսավարողը դիմում է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, մասնակցում է անասնաբուծության վարման վերաբերյալ դասընթացների:

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր․

Ծրագրի շրջանակներում մթերումների կազմակերպման, այդ թվում՝ կանխավճարների տրամադրման նպատակով նպատակային վարկեր են տրամադրվում պտուղբանջարեղեն, խաղող և կաթ մթերող անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, այդ թվում՝ գյուղատնտեսական կոոպերատիվներին։

Ծրագրի պայմաններն են՝

• 3 % տոկոսադրույք,
• սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակա-վայրերի տնտեսավարողներին՝ 0 %,
• վարկի գումարը՝ մինչև 1,5 մլրդ դրամ,
• վարկի մարման ժամկետը՝ մինչև 1 տարի,
• մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ 2-3 ամիս։

Գործընթաց․

Ծրագրից օգտվելու համար վերամշակող ընկերությունը գյուղացիական տնտեսությունների հետ պետք է կնքի հումքի գնման պայմանագրեր, որոնց օրինակելի ձևերը տեղադրված են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքում։

Վերամշակող ընկերությունը կնքված պայմանագրերով դիմում է ծրագրի մասնակից ներքոնշյալ ֆինանսական կառույցներին.

- «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ
- «Ամերիաբանկ» ՓԲԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ
- «Արմսվիսբանկ» ՓԲԸ, «Ինեկոբանկ» ՓԲԸ
- «Կոնվերսբանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
- «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
- «Էվոկաբանկ» ՓԲԸ
- «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
- «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ
- «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ
- «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ
- «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ
- «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ

ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիր․

Ծրագրի շրջանակներում ագրոպարենային ոլորտներում գործող ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, այդ թվում՝ գյուղատնտեսական կոոպերատիվներին, հնարավորություն է տրվում լիզինգով ձեռք բերելու անհրաժեշտ սարքավորումներ։

Ծրագրի պայմաններն են՝

• կանխավճարի չափը՝ 20 %
• 4 % տոկոսադրույք,
• սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակա-վայրերի տնտեսավարողներին՝ 0 %,
• յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն դրամ,
• լիզինգի մարման ժամկետը՝ մինչև 8 տարի,
• մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ 3 ամիս։

Ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրով տնտեսավարողներին տրամադրվում են հետևյալ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ՝ անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն, բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն, սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ, թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն, սպանդանոցային տնտեսություն, ագրովերամշակող արդյունաբերություն, ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն:

Գործընթաց․

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրի մասնակից ներքոնշյալ ֆինանսական կառույցներին՝
- «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ
- «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ
- «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ
- «Արմսվիսբանկ» ՓԲԸ
- «Կոնվերսբանկ» ՓԲԸ
- «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
- «Ամերիաբանկ» ՓԲԸ

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել minagro.am պաշտոնական կայք էջ, դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման վարչություն, հեռ.՝ (011) 23-01-80 կամ զանգահարել թեժ գիծ 055 541968

ՀՀ-ում 2019-2024թթ-ի տավարաբուծության զարգացման ծրագիր․

Ծրագրի շրջանակում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն ունեն ձեռք բերել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ տեղական տնտեսություններից կամ ներկրել այլ երկրներից:

Ծրագրի պայմաններն են՝

• երինջներ և 14-17 ամսական էգ մատղաշ
• 2 % տոկոսադրույք,
• վարկի մարման ժամկետը՝ 5 տարի,
• արտոնյալ ժամկետ՝ 1 տարի,
• վարկի գումարը՝ առավելագույնը 300 մլն դրամ,
• 1 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանու համար՝ առավելագույնը՝ 1 մլն դրամ

Գործընթաց․

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ծրագրի շրջանակներում համագործակցության հուշագիր կնքած ֆինանսական կառույցներին՝ ներկայացնելով տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու վերաբերյալ դիմում-հայտ, նշելով դրանց քանակը, ձեռք բերման վայր(եր)ը (հասցե), ներմուծման դեպքում՝ ներկրման ժամկետները, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարություն է ներկայացնում ձեռք բերման ենթակա խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային վկայականները և քարտերը։

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել minagro.am պաշտոնական կայք էջ, դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչություն՝ հեռ․011 52 93 33 կամ զանգահարել թեժ գիծ 055 54 19 68։

ՀՀ-ի գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման կամ տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագիր․

Ծրագրի շրջանակներում կսուբսիդավորվեն պտղատու և խաղողի այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրված նպատակային վարկերի տոկոսադրույքները։

Ծրագրի պայմաններն են՝

• 0,5 – 10 հա խաղողի կամ ինտենսիվ պտղատու այգի
• 2 % տոկոսադրույք,
• կոոպերատիվների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի համար՝ 0 %,
• վարկի մարման ժամկետը՝ մինչև 7 տարի,
• արտոնյալ ժամկետ՝ մինչև 1 տարի:

Ըստ շահառուի ցանկության՝ կարկտապաշտպան ցանցերը կարող են տեղակայվել կամ կապալառու կազմակերպության կամ շահառուի կողմից։
Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկերի առավելագույն չափերն են՝ Ա. Կապալառու կազմակերպության միջոցով տեղակայելու դեպքում՝

• խաղողի այգի՝ 36 մլն դրամ,
• ինտենսիվ պտղատու այգի՝ 85 մլն դրամ:

Բ. Շահառուի միջոցով տեղակայելու դեպքում՝
• խաղողի այգի՝ 28.8 մլն դրամ,
• ինտենսիվ պտղատու այգի՝ 68 մլն դրամ:

Գործընթաց․

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրի մասնակից ներքոնշյալ ֆինանսական կառույցներին՝

- «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ
- «Արմսվիսբանկ» ՓԲԸ, «Ինեկոբանկ» ՓԲԸ
- «Կոնվերսբանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
- «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ
- «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
- «Արդշինբանկ» ՓԲԸ
- «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել minagro.am պաշտոնական կայք էջ, դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն՝ հեռ. 011-52-34-11; 011-52-37-93 կամ զանգահարել թեժ գիծ 055 541968

ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիր․

Ծրագրով նախատեսվում է շահառուներին տրամադրել սուբսիդավորված վարկային միջոց կամ կատարված ծախսերի փոխհատուցում։

Տարբերակ 1․

Եթե ցանկանում եք վերցնել սուբսիդավորված վարկ
Ծրագրի պայմաններն են՝

• 0,5 – 10 հա խաղողի կամ ինտենսիվ պտղատու այգի
• 0,5 – 3 հա հատապտղանոց
• 2 % տոկոսադրույք,
• նվազագույնը 3 հա այգի հիմնող կոոպերատիվների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի համար՝ 0 %,
• վարկի մարման ժամկետը՝ 8 տարի,
• արտոնյալ ժամկետ՝ 5 տարի:

Ծրագրով նախատեսված է այգու հիմնում իրականացնել կապալառու կազմակերպության կամ շահառուի միջոցով:

Ծրագրի մեկ շահառուին տրվող վարկի առավելագույն չափերն են՝

Ա. եթե այգեհիմնումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը.
• խաղողի այգի՝ 108 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 144 մլն դրամ,
• ինտենսիվ պտղատու այգի՝ 187 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 248 մլն դրամ,
• հատապտղանոց՝ 69.6 մլն դրամ (կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ):

Բ. եթե այգեհիմնումն իրականացնում է շահառուն.
• խաղողի այգի՝ 86 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 115.2 մլն դրամ,
• ինտենսիվ պտղատու այգի՝ 149 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 198 մլն դրամ,
• հատապտղանոց՝ 55.8 մլն դրամ (կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ):

Գործընթաց․

Ծրագրի տարբերակ 1-ից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրի մասնակից ներքոնշյալ ֆինանսական կառույցներին՝
- «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ
- «Արմսվիսբանկ» ՓԲԸ, «Ինեկոբանկ» ՓԲԸ
- «Կոնվերսբանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
- «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ
- «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
- «Արդշինբանկ» ՓԲԸ
- «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ

Տարբերակ 2․
Եթե ցանկանում եք ստանալ ծախսերի փոխհատուցում
Ծրագրի պայմաններն են՝

• 0,5 – 5 հա խաղողի այգի,
• 0,5 – 3 հա հատապտղանոց կամ ինտեսնիվ պտղատու այգի,
• փոխհատուցման չափը՝ 40 %,
• նվազագույնը 3 հա այգի հիմնող կոոպերատիվների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի համար՝ 50 %:

Յուրաքանչյուր շահառուին հատկացվող փոխհատուցման առավելագույն գումարը հաշվարկվում է 1 հեկտար այգեհիմնման հիմնական ծախսերի հետևյալ առավելագույն սահմանաչափերի համար.

Ա. եթե այգու հիմնումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը.
• խաղողի այգի՝ 8.3 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 9.3 մլն դրամ,
• ինտենսիվ պտղատու այգի՝ 15.4 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 21.5 մլն դրամ,
• հատապտղանոց՝ 17.6 մլն դրամ (կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ):

Բ. եթե այգեհիմնումն իրականացնում է Շահառուն.
• խաղողի այգի՝ 6.7 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 9․58 մլն դրամ,
• ինտենսիվ պտղատու այգի՝ 11.7 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 16.6 մլն դրամ,
• Հատապտղանոց՝ 14 մլն դրամ (կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ):

Գործընթաց․

Ծրագրի տարբերակ 2-ից օգտվելու համար, մինչև այգու հիմնումը, էլեկտրոնային կամ թղթային տարբերակով շահառուն դիմում է նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով տեղեկատվություն այգու տեղի, չափերի ու տեսակի վերաբերյալ, ինչպես նաև այգեհիմնման ծախսերի համապատասխան հաշվարկներ:
Նախարարության համապատասխան ստորաբաժանումները դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված տեղեկատվության համաձայն ուսումնասիրում են այգու տեղանքը, հողի օգտագործման իրավունքը հավստիացնող փաստաթղթի առկայությունը և համապատասխանության կամ անհամապատասխանության մասին տեղեկացնում շահառուին:

Այգու հիմնման աշխատանքների ավարտից հետո շահառուն փոխհատուցում ստանալու նպատակով համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն։

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել minagro.am պաշտոնական կայք էջ, դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն՝ հեռ. 011-52-34-11; 011-52-37-93 կամ զանգահարել թեժ գիծ 055 541968

Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆիանսավորման ծրագիր․

Գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված տարածքներում՝ բացառությամբ ջերմատների և ջերմոցային տնտեսությունների, ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար պետական աջակցության ծրագրով նախատեսվում է շահառուներին տրամադրել սուբսիդավորված վարկային միջոց կամ կատարված ծախսերի փոխհատուցում։

Շահառուի հայեցողությամբ՝ կաթիլային կամ անձրևացման համակարգերը (մոտեցնող խողովակ, գլխամասային հանգույց և բաշխիչ ցանց) կարող են տեղադրվել կամ կապալառու կազմակերպության կամ շահառուի կողմից։

Յուրաքանչյուր շահառուին հատկացվող վարկի կամ փոխհատուցման առավելագույն գումարը հաշվարկվում է 1 հա հողատարածքում, անկախ մշակաբույսից, ոռոգման արդիական համակարգերի ներդրմանն ուղղված ծախսերի հետևյալ առավելագույն սահմանաչափերի համար.

ա. եթե ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը (հաշվի են առնվում նաև սխեմայի կազմման և ներդրման աշխատանքները)՝

• կաթիլային ոռոգման համակարգի համար՝ 2.2 մլն դրամ,
• անձրևացման համակարգի համար՝ 2.7 մլն դրամ,

բ. եթե ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացվում է առանց կապալառու կազմակերպության (հաշվի են առնվում միայն կապիտալ ծախսերը).

• կաթիլային ոռոգման համակարգի համար՝ 1.6 մլն դրամ,
• անձրևացման համակարգի համար՝ 1.9 մլն դրամ:

Տարբերակ 1-ին
Եթե ցանկանում եք վերցնել սուբսիդավորված վարկ.

Ծրագրի պայմաններն են՝

• 2 % տոկոսադրույք,
• առնվազն 3 հա հողատարածքում ներդնող կոոպերատիվներին, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի համար՝ 0 %,
• վարկի առավելագույն գումարը՝ 150 մլն դրամ՝ աշխատանքները կապալառուի միջոցով իրականացնելու դեպքում, 110 մլն դրամ՝ աշխատանքներն առանց կապալառուի իրականացնելու դեպքում,
• վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի,
• արտոնյալ ժամկետ՝ տարեկան մինչև 6 ամիս:

Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահմանվում։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրի մասնակից ներքոնշյալ ֆինանսական կառույցներին՝
- «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ
- «Արմսվիսբանկ» ՓԲԸ,
- «Ինեկոբանկ» ՓԲԸ,
- «Կոնվերսբանկ» ՓԲԸ,
- «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ,
- «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ,
- «Արդշինբանկ» ՓԲԸ,
- «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ։

Տարբերակ 2-րդ

Եթե ցանկանում եք ստանալ ծախսերի փոխհատուցում.

Ծրագրի պայմաններն են՝

• փոխհատուցման չափը՝ 16 %,
• առնվազն 3 հա հողատարածքում ներդնող կոոպերատիվներին, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի համար՝ 18 %,
• փոխհատուցվող առավելագույն գումարը՝ 10 մլն դրամ՝ աշխատանքները կապալառուի միջոցով իրականացնելու դեպքում, 8 մլն դրամ՝ աշխատանքներն առանց կապալառուի իրականացնելու դեպքում,
• փոխհատուցվող առավելագույն գումարը առնվազն 3 հա հողատարածքում ներդնող կոոպերատիվներին՝ 27 մլն դրամ՝ աշխատանքները կապալառուի միջոցով իրականացնելու դեպքում, 20 մլն դրամ՝ աշխատանքներն առանց կապալառուի իրականացնելու դեպքում:

Գործընթաց․

Փոխհատուցման գործընթացը նախաձեռնում են գյուղատնտեսությունում տնտեսավա¬րող¬ները` մինչ համակարգերի ներդրմանն ուղղված հիմնական միջոցների ձեռքբերումն ու ներդրման աշխատանքների սկսվելն էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակով դիմելով նախարարություն՝ որպես շահառու ծրագրին մասնակցելու համար համաձայնություն ստանալու նպատակով:

Նախարարության համապատասխան ստորաբաժանումները դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված տեղեկատվությունը և ծրագրին մասնակցելու համար համաձայնություն տալու մասին որոշումը էլեկտրոնային կամ թղթային տարբերակով տրամադրում դիմումատուին: Համաձայնություն չտալու դեպքում դիմումատուին են տրամադրվում դիմումը մերժելու հիմքերը։

Ոռոգման արդիական համակարգերի ներդրման աշխատանքների ավարտից հետո շահառուն փոխհատուցում ստանալու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացնում դիմում՝ համապատասխան փաստաթղթերով։

Նախարարությունը դիմումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման ենթակա գումարը փոխանցում է շահառուի համապատասխան հաշվին, եթե դիմումը համապատասխանում է ծրագրի պահանջներին:

Փոխհատուցման ենթակա գումարը փոխանցվում է շահառուի տնտեսու-թյունում կատարված աշխատանքների ուսումնասիրության նպատակով նախարարության կողմից իրականացված մոնիթորինգից հետո։

Ծրագրի մասնակից կապալառու կազմակերպություններ՝

N Կազմակերպության անվանում Հեռախոս
1. «ԱԳՐՈԻՆՏԵՔՍ» ՍՊԸ 077-99-59-97
010-52-88-73
2. «ԱՐՏԱԳՐՈ» ՍՊԸ 077-43-64-54
091-43-64-54
3. «ՎԵՍՏ ՊԼԱՍՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
«ՆՅՈՒՊԼԱՍՏ» ՓԲԸ 010-72-20-77
010-74-99-81
010-73-99-85
4. «ԳՐԻՆ ԱԳՐՈ» ՍՊԸ 093-79-23-23
011-79-23-23
5. «ԱՐՄՊԼԱՍՏ» ՓԲԸ 010 73 20 53
093 60 10 06
6. «ԻՐԻԳԵՅԹ» ՍՊԸ 099 522654
7. «ՆՈՐԱՏՈՒՆԿ» ՓԲԸ 093/091/200 277
8. «ՍՈԼԻՆԻԴ» (NETAFIM) 091/077 331 991
9. «ԴՐԻՊԱՐՏ» ՍՊԸ 041 555 223
091 555 864
095 111 428
10. «ԱՍՇԻՆ» ՍՊԸ 096/077 056030
11. «ԷԿՈՇԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ 060 500580
12. «ԵՐԻՑՅԱՆ» ՍՊԸ 091 33 82 85
13. «ԱՐՇԱՆԴ» ՍՊԸ 010 66 99 90
077 66 03 09
14. «ԹԵՐՄՈ ԴԻԱԳՆՈԶ» ՍՊԸ 010 44 44 70
15. «ԻՌԱՏԵԿ» ՍՊԸ 060 646 646
091 407 342
16. «Մ-ՕԱԶԻՍ» ՍՊԸ 099 522654

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել minagro.am պաշտոնական կայք էջ, դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Հողերի օգտագործման և մելիորացիայի վարչություն՝ հեռ. 011-29 74-35; 011-29-74-33 կամ զանգահարել թեժ գիծ 055 54 19 68