ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով «Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին» հատկացվել են ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր։

Տրամադրվել է 125 սրվակ ցիսպլատին, 500 սրվակ էտոպոզիդ, 165 սրվակ ակոֆիլ (ֆիլգրաստիմ) և 800 սրվակ օնդանսետրոն։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը հաստատել էր նախագիծ, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը պետական միջոցների հաշվին:

2019թ-ին իրականացվել է 14 անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով: Հատկացումը կրելու է շարունակական բնույթ: