ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ այցելեցինք Դուբնայում գտնվող Միջուկային հետազոտությունների միասնական ինստիտուտ։

Հանդիպեցինք ինստիտուտի ղեկավար կազմի հետ՝ գործադիր տնօրեն, ակադեմիկոս Ալեքսանդր Մատվեևի գլխավորությամբ։
Հանդիպեցինք նաև գերծանր քիմիական էլեմենտների ուղղությամբ աշխարհում առաջատարը համարվող գիտահետազոտող, դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի հետ։

Հիշեցնեմ, որ Մենդելեևի աղյուսակի վերջին տարրը կրում է Օգանեսսոն անունը՝ ի պատիվ պրոֆ․ Հովհաննիսյանի»։