Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները քայլերթով գնում են կառավարություն:

Նրանք պահանջելու են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վարչապետից պահանջելու են պարզաբանումներ՝ կապված «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման հետ:

Հիշեցնենք, որ ցուցարարները վաղ առավոտից հավաքվել են դատարանի դիմաց և պահանջում են ազատ արձակել քիչ առաջ կալանավորված «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: