ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ է փոխվել հեղափոությունից մեկ տարի անց, ասել է, որ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Անդրադառնալով այն հարցին, թե իր մաշկի վրա ի՞նչ փոփոխություններ է զգում հեղափոխությունից հետո՝ Ծառուկյանն ասել է.

«Ես ոնց ապրել եմ, նենց ապրում եմ, ինչ էլ փոխվի-չփոխվի, ես կամ, եղել եմ, կմնամ, որովհետև իմ պահվածքը, աշխատանքն ու նվիրվածությունը ոչ մի բան չի փոխում:

Խոստումներ են հեղափոխությունը: Այսօր պետք է իրականացվի այն, ինչ ժողովուրդը լսում էր հեղափոխության ժամանակ: Ժողովուրդը սպասում է ավելի լավ ապրելուն, կյանքը բարեկեցիկ դարձնելուն, իսկ դրա համար հեղափոխությունից հետո անհրաժեշտ էր տնտեսական հեղափոխություն, որ ժողովրդի ժպիտն ու փայլը պահպանվի», - ասել է Ծառուկյանը՝ ընդգծելով, որ ինքը ներկայացրել է տնտեսական հեղափոխության իր տեսլականն ու առանց դրա հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն անել:

Նա նշել է, որ Փաշինյանից դժգոհ չէ, այլ նրա թիմի գրեթե 97 տոկոսից է դժգոհ.

«Փաշինյանից դժգոհ չեմ, թիմից եմ դժգոհ: Ամեն ոլորտում փորձառու մարդ պիտի լինի»: