Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին, անդրադառնալով ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի:

«Աշխարհում չկա այնպիսի երկիր, որի բանակը խաղաղության է պատրաստվում: Բանակի խնդիրը ոչ թե խաղաղության, այլ պատերազմին պատրաստվելն է, մշտապես մարտական պատրաստականության վիճակում գտնվելը»,- ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը:

«Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը, եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա հայ զինվորները պետք է անհապաղ հեռանան ադրբեջանական հողերից: Իսկ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է գիտակցի, որ ադրբեջանական բանակը կկարողանա մտածել խաղաղության մասին միայն գրավյալ տարածքների ազատագրումից հետո: Իսկ ներկայիս պայմաններում Ադրբեջանի բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի,- ասել է նա: