ՀՀ-ի գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին տեղեկացնում է, որ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում սկսվել է 2019թ-ի «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ «Բիվարոլ» բուժ-կանխարգելիչ կենսապատրաստուկի՝ ՀՀ մարզերին բաշխման գործընթացը:

Կենսապատրաստուկի ձեռքբերման համար անհրաժեշտ է դիմել տվյալ համայնքը սպասարկող անասնաբույժին:

Առաջացած հարցերի և խնդիրների դեպքում նախարարությունից խնդրում են զանգահարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության թեժ գիծ՝ 055 541-968 հեռախոսահամարով: