Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ապրիլի 8-ին Շուշիից տեղափոխվել է Ստեփանակերտ՝ Կնունյանցների 1 շենքի առաջին հարկ, մուտքը՝ Անդրանիկի փողոցից:

Արցախի ՄԻՊ-ից հայտնում են, որ այդ որոշումը կայացվել է հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի հասանելիության և մատչելիության բարձրացման կարևորությունը:

«Հիշեցնենք, որ 2018 թվականից գործում է Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի 116 անվճար հեռախոսահամարը, որը հասանելի է բոլոր ժամերին»։