Ապրիլի 13-ին ժամը 15։00-18։00 Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ք․ Երևան, Օրբելի 22, 6-րդ հարկ) տեղի կունենա դասընթաց լրագրողների համար։

Դասընթացը նախատեսված է կրթության ոլորտը լուսաբանող լրագրողների համար։

Դասընթացի շրջանակներում կներկայացվի, թե

  • Ինչ է իրենից ենթադրում կրթության որակի ապահովումը,
  • Ինչ չափանիշներով է այն իրագործվում Եվրոպական կրթական տարածքում և մասնավորապես Հայաստանում,
  • Ինչ է հավատարմագրումը, հավատարմագրման որ տեսակն ինչ նպատակ է հետապնդում,
  • Ինչպիսին են ինստիտուցիոնալ հավատարմագրման առաջին շրջափուլի արդյունքները, ինչ ակնկալիքներ կան մեկնարկած երկրորդ շրջափուլից,
  • Որոնք են կրթության որակի ապահովման արդիական մարտահրավերները,
  • Կրթության որակի բարելավման ուղղությամբ ինչ ծրագրեր են նախատեսվում, և ինչպես կարող են աջակցել լրագրողները դրանց իրագործմանը։

Դասընթացը վարելու են ՈԱԱԿ մասնագետները։