Հայաստանի թատերական գործիչների միությունը Եվրամիության հայաստանյան պատվիրակության հետ համատեղ կազմակերպում է միջազգային թատերական նախագիծ, որի նպատակն է մեկ ներկայացման մեջ միավորել Եվրամիության անդամ մի քանի երկրների (մասնակցում են ԵՄ 8 երկրների դերասաններ) և հայ դերասանների:

Թատերական գործիչների միությունից հայտնում են, որ ծրագրի յուրահատկությունը կայանում է նրանում, որ մասնակից երկրների դերասաններից յուրաքանչյուրը ներկայացման մեջ հանդես է գալու իր ազգային լեզվով: Բեմադրվելու է Ու.Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսի մոտիվներով ստեղծված «Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին» ներկայացումը (պիեսի բեմական տարբերակն ու բեմադրությունը` Հակոբ Ղազանչյանի):

Բեմադրությունը նախատեսվում է ցուցադրել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի այն քաղաքներում, որտեղ գործում են պրոֆեսիոնալ թատրոններ (Գյումրի, Վանաձոր, Գավառ, Գորիս, Կապան):

Երևանյան ցուցադրությունը կկայանա ապրիլի 17-ին Հ. Պարոնյանի անվան թատրոնում: