Հունիսի 9-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը:

«Ես որոշել եմ հունիսի 9-ին արտահերթ ընտրություններ անցկացնել»,- ասել է Տոկաևը տեսաուղերձում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված է Տոկաևի հրամանագիրը 2019թ-ի հունիսի 9-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մաիսն: ԿԸՀ-ին հանձնարարվել է ապահովել դրանց կազմակերպումը և անցկացումը, իսկ կառավարությանը՝ անհրաժեծ կազմակերպչական միջոցներ ձեռնարկել:

Գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի լիազորությունների ժամկետը սպառվում է 2020թ-ին: