Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Քաղաքացու օր:

Ազգային ժողովի ապրիլի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծին կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ` 3 և ձեռնպահ 6-ը։