ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է գազի վաճառքի կարգը վերանայելու վերաբերյալ Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Համաձայն դրա, մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմված գազը վարորդներին կվաճառվի ոչ թե խմ-ով, այլ կգ-ով։

Հիշեցնենք, որ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտարարել էր, որ սա վարորդների իրավունքները պաշտպանելու համար է, քանի որ խմ-ով գազը վաճառելու դեպքում լցակայաններում թերակշռում են։