Օտարերկրյա ներդրումները 2018թ-ի հունվար-դեկտեմբերին 2017թ-ի հունվար-դեկտեմբերի համեմատ ավելի քան կրկնապատկվել են:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումները կազմել են $811.2 մլն, մինչդեռ 2017թ-ին այդ թիվը եղել է $400.3 մլն:

Օտարեկրյա ուղղակի ներդրումներն աճել են 2%-ով. 2018թ-ին՝ $254.3 մլն, 2017թ-ին՝ $249.8 մլն:

Ամենախոշոր գումարը ՀՀ-ում ներդրվել է Ջերսիից (օֆշորային գոտի, որտեղից գալիս են Ամուլսարի ոսկու հանքի ներդրումները)՝ մոտ 107.8$ մլն:

ՀՀ-ում կատարված ներդրումները հիմնականում ուղղվել են հանքագործական արդյունաբերությանն ու հարակից ոլորտներին. ոլորտին է բաժին ընկել $107.9 մլն-ը: