ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ապրիլի 9-ին ստուգումներ է իրականացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում:

ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը մանրամասներ չի հայտնել վերոնշյալ գործի հետ կապված:

ArmDaily կայքի փոխանցմամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՊԵԿ-ից հայտնել են, թե ստացել են ահազանգ, ըստ որի տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում, սակայն քիչ թիվ են ցույց տալիս:

Նա նշել է, որ «քաղաքական սրացումների փուլում ՊԵԿ-ը միշտ «հիշում է» «Առինջ մոլը», փոխանակ բացահայտի երկրի իրական թալանչիներին»: