Սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ապրիլի 12-ից 14-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի Spyros Kyprianou Sports Center Limassol Polemidia մարզապալատում կանցկացվեն Սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները, մասնակցությամբ 1998-2001թթ. ծնված մարզիկ-մարզուհիների:

Պատանիների առաջնությունում Հայաստանը կներկայացնեն՝

Գևորգ Վարդանյանը /48կգ/, Դավիթ Հովսեփյանը /52կգ/, Երվանդ Ներսիսյանը /56կգ/, Արամ Աղաջանյանը /60կգ/, Արսեն Ավետիսյանը /65կգ/, Ռոբերտ Բարսեղյանը /70կգ/, Արսեն Կարապետյանը /75կգ/, Մամիկոն Ավետիսյանը /81կգ/, Հակոբ Ղայթանջյանը /87կգ/ Դավիթ Հարությունյանը /+87կգ/, աղջնակներից՝ Սյուզաննա Կիրակոսյանը /44կգ/ և Նունե Նազարյանը /52կգ/:

Երիտասարդների առաջնությունում մրցագորգ կմտնեն՝

Վահան Շահբազյանը /48կգ/, Կարեն Սարգսյանը /52կգ/, Դավիթ Իսրայելյանը /57կգ/, Նարեկ Դալլաքյանը /62կգ/, Սերգեյ Պողոսյանը /68կգ/, Բորիս Շատվերյանը /74կգ/, Արման Ավանեսյանը /90կգ/, Արտյոմ Սարգսյանը /100կգ/, աղջիկներից՝ Մելինե Մամիկոնյանը /48կգ/ և Վարսիկ Գրիգորյանը /56կգ/:

Մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը և Էռնեստ Միրզոյանը:

Պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: