Ռուսաստանյան ADA Aerospace և Pro MAQ ընկերությունները Հայաստանում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն կհիմնեն, այս մասին հայտնել է «Սպուտնիկը»՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալության վրա հղումով:

Կարտադրվեն Triada մոդելի ԱԹՍ-ներ: Triada MK II մոդելի առաջին խմբաքանակը կարտադրվի 2019թ-ին, իսկ Triada MK III-ը՝ մինչև 2020 թվականի ավարտը:

Ընկերությունները մտադիր են $4.5 մլն-ի ԱԹՍ մատակարարել ՀՀ-ին, իսկ ՀՀ-ում արտադրվելիք ԱԹՍ-ները կարտահանվեն միջազգային շուկա: