«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 11-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի՝ Դավիդ Մալյան փողոցի 7-27, Խուդյակով փողոցի 1-40 համարների, Ավանի 3, 4, 5 և 6 փողոցների՝ իրենց նրբանցքներով և թիվ 51 մանկապարտեզի ջրամատակարարումը։

Ապրիլի 11-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 12-ը 10:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արշալույս, Ֆերիկ, Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Սամաղար, Խորոնք, Արտիմեդ գյուղերի, Էջմիածին քաղաքի՝ Անդրանիկի թաղամասի, Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: