«Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» ՀԿ տնօրեն Աղասի Արաբյանն անդրադարձել է Արևմտյան Հայաստանի կորսված տարածքները վերադարձնելու հնարավոր տարբերակներին և հետևանքներին։

«Արևմտյան Հայաստան և ոչ միայն․․․

Ինչպե՞ս ապահովել հայ ազգի և հայկական հանրապետությունների լուսավոր ապագան․

Ապրիլի 24-ին հերթական անգամ մենք կհարգենք և կսգանք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ապրիլի վերջին օրերը ծանր են մեզ համար։ Մենք կրկին կհիշենք այն երկիրը, որը կորցրել ենք։ Սակայն այդ օրերն ինձ համար ոչ միայն սգալու օրեր են, այլ նաև՝ ապագայի մասին մտածելու։

Միգուցե բոլորի համար արդեն ակնհայտ է, որ աշխարհը, այդ թվում նաև մեր երկիրը գլորվում է մեծ ճգնաժամի մեջ, որի արդյունքը կարող է լինել սահմանների և տարածքների լայնամասշտաբ վերաբաշխումը, նոր ազգերի և ազգային համայնքների ստեղծումը և հին ազգերի ոչնչացումը։ Հայկական պետությունների և հայերի համար այն կրում է ինչպես լուրջ ռիսկեր, այնպես էլ հնարավորություններ։ Ռիսկերի շարքում են՝ հարևանների (Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, Իրան) կողմից ռազմական մարտահրավերները, ազգային ռեսուրսների և էներգիայի վերահասցեավորումը «դեպի անցյալ»՝ կենտրոնանալով Մեծ Եղեռնի փաստի և Ցեղասպանության պրոբլեմատիկայի վրա, որտեղ առաջնային կլինեն սփյուռքի խմբերի հետաքրքրությունները, ոչ թե երկրի զարգացումը, որտեղ առաջնայինը կլինի Արևմտյան Հայաստանում արդարության վերականգնումը, վրեժխնդրության սպասումը։

Բայց կարող են և ի հայտ գալ լուրջ հնարավորություններ, որոնց մենք՝ ո՛չ որպես ազգ, ո՛չ որպես Հայաստանի հայկական էլիտա, ո՛չ որպես սփյուռքի ներկայացուցիչ բացարձակ պատրաստ չենք։ Ինչ կլինի, եթե Եվրոպայում և Ասիայում փոփոխված քաղաքական կոնֆիգուրացիայի և Ռուսաստանի աշխարհաքաղաքականության փոփոխության արդյունքում վերջինս՝ որպես Ռուսական կայսրության և Սովետական միության իրավահաջորդ պահանջի վերադարձնել Կարսի շրջանը։ Եվ ոչ միայն պահանջի, այլ նաև ապահովի Արևմտյան հայաստանի տարածքների մաշտաբային միավորումը, այն տարածքների որտեղ այժմ ապրում են քրդեր, թուրքեր, հայերի սերունդները, ովքեր փրկվել են Ցեղասպանությունից, ընդունել են իսլամ և «թաքնվում են» տեղի բնակչության ներսում։ Միամտություն կլիներ կարծել, որ այդ տարածքների համար արյուն թափելով, վատնելով ռեսուրսները, վերադարձնելով Կարսի շրջանը (և անգամ հնարավոր է միացնելով նաև մոտ շրջանները), Մոսկվան կասի․

«Իսկ հիմա արդարության համար այդ շրջանները նվիրում ենք Հայաստանի Հանրապետությանը»։ Իսկ Երևանն՝ արդեն որպես Մեծ Հայաստանի կենտրոն կշարունակի սերտ հարաբերությունները Ֆրանսիայի, Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ։ Իսկ ի՞նչ կասեն քրդերը, ովքեր ունեն թուրքական ամուր բանակի դեմ ռազմական մարտերի տասնյակ տարիների փորձ, այն քրդերը, ովքեր բնակչության թվով մի քանի անգամ ավելին են ամբողջ Հայաստանի բնակչությունից, մի՞թե կենթարկվեն, թե կաքսորվեն կամ կճնշվեն երրորդ ուժի կողմից (Ռուսաստանի, թե՞ ԱՄՆ-ի)։

Տարածքները վերադարձնելու դեպքում ռուսական միության կազմում կստեղծվի Հայ-Քրդական ССР տարբերակը, որը կլինի առանձին պետական մաս։ Այդ միավորումը չի մտնի Հայաստանի Հանրապետության կառավարման ներքո, այլ կզարգանա ՀՀ-ի հետ սերտ կապի պայմաններում, սակայն կառավարման ձևով և քաղաքականությամբ ավտոնոմ։ Մի՞թե մեր ազգը պատրաստ է իրադարձությունների նմանատիպ զարգացմանը, Արևմտյան Ասիայի մեծ տարածքների սեփականաշնորհմանն այլ ազգերի (քրդերի, քուրդ-եզդիների, ասորիների, ռուսների, թուրքերի) հետ միասին, պատրա՞ստ ենք արդյոք օգտագործել հնարավորությունը, որը կարող է մեզ տալ պատմությունը։ Ես մտածում եմ, որ բոլոր այդ հարցերի պատասխանը ակնհայտ է՝ ոչ։

Սակայն այդ իրավիճակը կարելի է և պետք է փոխել, և դա անել առանց Արևմտյան հայաստանում ապրող այլ ազգերի հետ կոնֆլիկտների մեջ մտնելու։

1. Հանրային դիվանագիտության, համատեղ պատմական և մշակութային նախաձեռնությունների մակարդակով անհրաժեշտ է սկսել դրական երկխոսություն թուրք քրդերի, ասորիների և այլ ժողովուրդների հետ: Ընդգծելով Օսմանյան իշխանությունների քաղաքական պատասխանատվությունը ցեղասպանության համար` (առանց դիպչելու կոտորածին քրդերի ակտիվ մասնակցության թեմային, ինչը հանգեցրեց Արևմտյան Հայաստանի հայերի՝ քրդերին էթնիկական փոխարինմանը) նպաստելու մշակութային շփումների զարգացմանը, քրդական և հայ մշակույթների ընդհանուր առանձնահատկությունների բացահայտմանը, այդ թվում նաև այն հանգամանքին, որ Հայոց ցեղասպանությունից փրկվածներից ոմանք «դարձել են քրդեր»` հայ տարրերը ներկայացնելով քրդական մշակույթին։

2. Միջազգային ատյաններում բարձրացնել քրդերի հետ միասին նորագույն պատմության թեման, ինչպիսին է հայերի և եզդիների ցողասպանությունը Օսմանյան Թուրքիայում, ինչպես նաև Հայկական ССР-ում ապահովել քուրդ-եզդիական մշակութային և գիտական մտավորականության շփման պայմանները։

3. Արևմտյան Հայաստանում ապրող ժողովուրդների հետ համատեղ մշակութային ֆորումների և փառատոների անցկացում։

Նմանատիպ աշխատանքի արդյունքը կլինի հետևյալը․

1. Արևմտյան Հայաստանում բնակվող հայ հանրության և այլ ժողովուրդների ներկայացուցիչների միջև սերտ կապերի հաստատումը։ Եվ այն մտքի ամրապնդումը, որ հայերը անվերադարձ անցյալ դարձած Արևմտյան Հայաստանի «ձայներ» չեն, այլ արդեն իսկ՝ ժամանակակից քաղաքական իրավիճակի, մշակույթի և բնակչության դե ֆակտո մաս։

2. Քրդերի, ասորիների, վրացիների և թուրքերի հետ համատեղ ապագա Հայ-Քրդական հանրապետության տարածքների տիրապետելու և զարգացնելու համար հիմքի նախապատրաստում, որտեղ հայերը՝ Արևմտյան Հայաստանում ապրող այլ ազգերի համեմատ մշակութային և կրթական ավելի բարձր մակարդակում գտնվելու շնորհիվ կզբաղեցնեն կարևոր տեղ»։