66 տարվա արգելքից հետո Հարավային Կորեան օրինականացնում է աբորտը, գրում է CNN-ը:

Սահմանադրական դատարանը ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել մինչև 2020թ-ը Հարավային Կորեայում վերացնել 66 տարվա աբորտի արգելքը: Նախկինում այն կանայք, ովքեր աբորտի էին դիմում, կարող էին դատապարտվել մեկ տարվա ազատազրկման կամ տուգանվել 1,780 դոլարով, իսկ այն բժիշկներն, ովքեր այդ հարցով օգնում էին կանանց, 2 տարի անցկացնում էին բանտում:

Մինչև 44 տարեկան կանանց 3/4-ը նոր օրենքը համարում է անարդար: Հարցվածների 20%-ն ասել է, որ չնայած օրենքին, իրենք անհրաժեշտության դեպքում, նախկինում էլ աբորտ կանեին:

Օրենքի նոր նախագիծը հանգեցրել է պահպանողական և կրոնական խմբերի զայրույթին: Նրանցից մի քանիսն արդեն դիմել է ԱՄՆ-ի հակաաբորտային կազմակերպություններին: