Արցախի 38 մարզիկներ ապրիլի 5-8 մասնակցել են Էջմիածնում կայացած Հայաստանի մուայ թայի առաջնությանը:

Այս մասին ասել է Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։

Առաջնությանը մասնակցել են 8-18 և բարձր տարիքային խմբի շուրջ 200 մարզիկ:

Գ. Աղաբալյանը տեղեկացրել է, որ արցախցի 20 մարզիկ գրավել է առաջին մրցանակային տեղ, 7-ը՝ երկրորդ, իսկ 6-ն էլ՝ երրորդ:

«Առաջին մրցանակային տեղեր գրաված մարզիկները կմասնակցեն Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Հույս ունենք, որ այնտեղ ևս կունենանք բարձր արդյունքներ»,- ավելացրել է նա: