Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու նկատառում՝ ԵԽԽՎ-ում վարչապետի ելույթի կապակցությամբ: Երբ խոսվում է սոցցանցերում երկուստեք հայհոյանքով խոսելու մասին՝ հայերի և ադրբեջանցիների, կարծում եմ՝ կամ պետք է չխոսվի դրա մասին, կամ պարտադիր կերպով նշվի, որ դրա ծագման աղբյուրն ադրբեջանական կողմի քաղաքականությունն է, որպեսզի չստացվի կամա թե ակամա, ուղղակի, թե անուղղակի հավասարության նշան: Առավելևս, որ դա ամենևին հնարք չի պատասխանատվությունն էն կողմի վրա դնելու, այլ՝ իրողություն: Հայկական կողմից հայհոյանքն ադրբեջանական ագրեսիայի և հայհոյանքի արձագանքն ա:

Մյուսը, շատ կարևոր էր, որ դրվեց ապրիլյան պատերազմի համար ԵԽԽՎ պատասխանատվության հարցն էլ, առավելևս, որ դեռևս նախորդ տարի ընդհանրապես դրվել էր պատերազմի համար Ռուսաստանի պատասխանատվության խնդիրը: Ի վերջո, ապրիլյան պատերազմի գլխավոր «հովանավորը» Ռուսաստանն էր, որին էլ դե ֆակտո հանձնվել էր Հայաստանը՝ 2013թ-ի մի շարք քայլերով: Եթե կոպիտ բնորոշենք, Եվրոպայից էլ ասեցին՝ դե թող Ռուսաստանն էլ ձեզ պաշտպանի: Իսկ ընդհանրապես, մեր անվտանգության հարցում արտաքին գործընկերային պատասխանատվության համար աներկբա գործոնը պետք ա լինի մեր ինքնիշխանությունը: Ու էստեղ, իմ գնահատմամբ, հարցը նույնիսկ էն չի, թե մենք երբ կամ որ կողմին ենք ավելի շատ այո կամ ոչ ասում՝ հյուսիս, հարավ, արևելք, թե արևմուտք: Էստեղ առանցքային կարևորությունն էն ա, որ մեր ասած այո-ն էլ, ոչ-ն էլ մեր այո-ն կամ ոչ-ն ա, և բոլորը վստահ են էդ հարցում: Էդ դեպքում, մեզ հետ համաձայն չլինելով անգամ, մեր հանդեպ կլինեն պատասխանատու»։