Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Անահիտ Հարությունյանը նշանակվել է Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անահիտ Հարությունյանին նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան »,- նշված է հրամանագրում։

Դեսպանի նստավայրը Օտտավայում է:

Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ստորագրել է Էսթերա Մկրտումյանին Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագիր։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանին, համատեղության կարգով, նշանակել Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- նշված է հրամանագրում։

Դեսպանի նստավայրը Բուենոս Այրեսում է: