«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպաններն այսօր վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ Դ.Ղազարյանին կալանավորելու Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ապրիլի որոշման դեմ։ Այս մասին ասել է փաստաբան Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ պահանջում են բեկանել ընդհանուր իրավասության դատարանի ապօրինի որոշումը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Փաստաբանները նաև վերաքննիչ դատարանում կբարձրացնեն գրավի կիրառումը թույլատրելի համարելու հարցը, եթե ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվի։

Հիշեցնենք, որ Դ.Ղազարյանին ՊԵԿ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի հարկային պարտավորություն չկատարելու համար։ Դ.Ղազարյանը հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ ՊԵԿ-ը ուռճացված թվեր է հրապարակել և վերջինիս գործողությունները գնահատել որպես հետապնդում։