Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Շվեյցարիայի «ՍԵՄՌԱ Պլյուս» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարլիզ Ֆլորինի հետ քննարկել ենք բուժքույրությունը որպես առանձին մասնագիտություն զարգացնելու հեռանկարները:

Նախատեսում ենք «Արաբկիր» բժշկական համալիրի հենքի վրա ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան բուժքույրերի շարունակական կրթության կենտրոն: