Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն:

Բաթումիում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը բարձրացրեց 192 կգ և դարձավ փոքր ոսկե մեդալակիր:

Հրում վարժությունում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 225 կգ, իսկ երկրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը բարձրացրեց 235 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Այսպիսով՝ երկամարտի 427 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն: