Ռուբեն Ալեքսանյանը հռչակվեց Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգի (+109 կգ) բրոնզե մեդալակիր:

Երկամարտում Ռուբեն Ալեքսանյանը գրանցեց 440 կգ (195+245) արդյունք: Հրում վարժությունից հետո հայ ծանրորդը 5-րդն էր, իսկ պոկումում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մանուկյանը երկամարտի 422 կգ (200+222) արդյունքով գրավեց 5-րդ տեղը:

Հայաստանի հավաքականը Բաթումի էր մեկնել 14 ծանրորդով, որոնցից 10-ը հանդես եկան տղամարդկանց պայքարում, 4-ը՝ կանանց: