Գերմանիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը ներկայացնող 2 մեդալ: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եզրափակչում պարտություն կրեց և արժանացավ արծաթե մեդալի:

Մինչ այդ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եզրափակչում հաղթեց Իռլանդիայի ներկայացուցչին ու նվաճեց ոսկե մեդալ: Հայ բռնցքամարտիկները Քյոլնում հանդես էին գալիս հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ: