Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին: Հայաստանը ներկայացնող 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը նվաճել է բրոնզե մեդալ: Նա հաղթել է սերբ Մատե Նեմեշին:

Հիշեցնենք, որակավորման փուլում Ասլանյանի մրցակիցը Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանն էր: Լարված գոտեմարտ ստացվեց, և ըմբիշները չկարողացան հնարք կատարել, սակայն զգուշացումներով՝ 0:4 հաշվով, Կարենը պարտվեց Գևորգին: Հետագայում Սահակյանը հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Ասլանյանին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Առաջին սփոփիչ գոտեմարտում Ասլանյանը 9:1 հաշվով հաղթեց բելառուս Յարոսլավ Կարդաշին: Երկրորդ սփոփիչ գոտեմարտում Կարենը ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթեց բուլղարացի մրցակցին։