Ֆրանսիայում տեղի ունեցավ ԼՈՒԿ օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 126 շախմատիստներ:

Մասնակիցների թվում էր Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, ում համար այս մրցաշարը առաջինն էր՝ գրոսմայստերի տիտղոսը ստանալուց հետո:

Հարությունյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: