Ղազախստանի պաշտոնաթող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է գրել Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հայտնել է վերջինիս գրասենյակը:

Նազարբաևը տեղեկացրել է Քոչարյանին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։

«Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն», - ասված է Քոչարյանի տարածած հաղորդագրության մեջ։