Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի և Եվրոապական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրն ընդունվել է միաձայն:

Հիշեցնենք, որ 2013թ-ին Հունգարիան արտահանձնել էր Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ բանտարկության հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար:

Այդ ժամանակ ՀՀ-ն խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք չեն վերականգնվել մինչև օրս: