Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր կայարանի հերթապահի վահանակի վրա ցույց է տալիս կեղծ զբաղվածություն:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բաժին են հրավիրվել 2006 թ. ծնված Ա. Օ.-ն և 2004 թ. ծնված Վ. Մ.-ն, ովքեր տվել են խոստովանական բացատրություններ, որ իրենք են կտրել և փորձել գողանալ երկաթգծերի միացման պողպատե հաղորդալարերը:

Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: