«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 16-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 17-ը 10:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի՝ ներառյալ Էջմիածնի քաղաքապետարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Սուրբ Գայանեի, Սուրբ Շողակաթ, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները, Արմավիրի քրեակատարողական հիմնարկն և Պետ Տնկարանը, ինչպես նաև Արտիմետ գյուղի ջրամատակարարումը:

Ժամը 08։00-22։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Նորատուս, Արծվաքար, Հացառատ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար