ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կշարունակի օգնություն ցույց տալ և զենք մատակարարել Սիրիայի դեմոկրատական ուժերին (ՍԴՈՒ, քրդական կազմավորումներ), չնայած Թուրքիայի կողմից Աֆրինում նրանց դեմ ծավալված գործողությանը:

«Սիրիայի դեմոկրատական ուժերը մեծ գնով շարունակում են աշխարհն ազատել «Իսլամական պետությունից»,-հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում՝ ի պատասխան այն հարցին, թե Նահանգները կզինեն և մատակարարումներ կիրականացնեն արդյո՞ք քրդերին:

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները հավելել են, որ իրենք «պարտավոր են և տրամադրված աջակցելու Քրդական դեմոկրատական ուժերին Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» վերջնական պարտության ապահովման համար մղվող պայքարում»: