ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութ, որում ներկայացվում է, թե ի՞նչ տեսք են ունենալու «Խելացի» անասնաշենքերը․

«Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրով նախատեսվում է անասնաշենքերի կառուցման համար ծախսերի փոխհատուցում.

- Տնտեսվարողներին՝ 50%-ի չափով․

- Զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին՝ շուրջ 70%-ի չափով․

- Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար` շուրջ 70%-ի չափով»։