Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական ցուցադրվելու է «Հինգ տառ» մեկ գործողությամբ բալետը։ Այն նվիրված է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանին, որը մահացել է 2018 թ. նոյեմբերի 20-ին։

Թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ սցենարիստներ են Լևոն Հախվերդյանը, Հարություն Մելքոնյանը, ռեժիսորը՝ Գրիգոր Խաչատրյանը, բալետմայստերը՝ Արա Ասատուրյանը։

Ներկայացումների ողջ հասույթը տրամադրվելու է Ապագա համայնքի Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տանը։

Հիշեցնենք, որ Վ. Մարգարյանը վթարի էր ենթարկվել։ Վահագն Մարգարյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթում արժանացել էր գլխավոր մրցանակի: Նա նաև Հայաստանը ներկայացրել է «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում։