ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածվել՝ նշելով, որ նրա գտնվելու վայրն ու հասցեն միշտ հայտնի են եղել իրավապահ մարմիններին և հրապարակել են նրա հասցեն:

«ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները բաց չեն թողնում ցանկացած առիթ հանրությանը ներկայանալ թատերական հայտարարություններով։ Մասնավորապես, հայտարարվում է, թե ուժայիններին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։ Իհարկե՛ հայտնի է։ Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։ Ավելին՝ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաև Միհրան Պողոսյանի հեռախոսհամարը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միհրան Պողոսյանի գրասենյակը նաև կոչ է անում պատկան մարմիններին․

«Անտեղի չվատնել պետական ռեսուրսներն ու բեմականացված հայտարարություններով չփորձել օրենքի անխոնջ պահապաններ ներկայանալ, ձեր առաջնահերթ գործառույթը օրենքի և արդարության հաստատումն է»: