Ապրիլի 9-13 Իտալիայի Սպոլետո քաղաքի «Ջանկառլո Մենոտտի» թատրոնում տեղի է ունեցել Միջազգային պարի մրցույթ: Մրցույթին մասնակցել են Հայաստանից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Գերմանիայից, Լատվիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելոռուսից, Ուկրաինաից, Պորտուգալիայից և Թուրքիայից:

Հայաստանը ներկայացրել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային արտիստ Մուշեղ Ավետիսյանը, ով անցել է եզրափակիչ փուլ և արժանացել է դիպլոմի:

Այս մասին գրված է օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում։