Մոնրեալի քաղաքապետարանն ապրիլի 15-ին հատուկ նիստի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ կապված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հետ։ Հայտարարությունում նշված է, որ 1915-16 թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել հայ ժողովրդի երկու երրորդը։

Նշվում է նաև, որ 1997թ-ից սկսած Մոնրեալի քաղաքապետարանը ամեն տարի բանաձև է ընդունում, որով դատապարտում է մեկուկես միլիոն հայերի տեղահանությունը, ջարդը։

Քաղաքապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ Մոնրեալում ապրում է 50 հազար հայ, որոնք, որպես հայ համայնք, իրենց մասնակցությունն են բերում քաղաքի մշակութային, տնտեսական, քաղաքական կյանքին։

Մոնրեալի քաղաքապետը վավերացմամբ 2019թ-ի ապրիլի 24-ը Մոնրեալում հայտարարված է Հայոց ցեղասպանության հիշատակման օր։