Օղակաձև այգում շինություն է ապամոնտաժվում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել:

«Հերթական կանաչ տարածքը վերադարձվում է համայնքին», - գրել է նա:

Ավելի վաղ քաղաքապետարանն ապամոնտաժել է Օպերայի շենքին հարակից տարածքի սրճարանները, սկսվել են տարածքի կանաչապատման աշխատանքները: